Չինական ChinaSo որոնողական համակարգը հինգշաբթի գործարկել է բջջային հավելված իր ցանցային որոնման համար, որը մշակվել է հատուկ երեխաների եւ դեռահասների համար։ Այս մասին ասվում է արտադրողի հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Young բջջային հավելվածը ստեղծվել է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների եւ ավելի շատ տվյալների հիման վրա։ Այն կարող է ավտոմատ ճանաչել եւ արգելել արգելված կոնտենտը, ներառյալ բռնության, պոռնոգրաֆիական ֆայլերի, ինչպես նաեւ մոլախաղերի մասին տեղեկատվությունը։

Հավելվածում աշխատանքն սկսելու համար օգտատերը պետք է նշի սեռը, ինչպես նաեւ տարիքը. համակարգը թույլ է տալիս ընտրել 6-18 տարեկանների կարգը։ Հարցումը մտցնելիս համակարգն ավտոմատ կերպով ընտրում է կոնտենտը՝ հաշվի առնելով նշված տարիքը։

Ծրագրի ինտերֆեյսը  նման է սովորական որոնողական մեքենային. վերին հատվածում ներկայացված են մի քանի բաժիններ, որոնց մեջ են՝ «երաժշտություն», «զվարճանքներ», «խաղեր», «հանձնարարականներ», «օնլայն դասընթացներ» եւ այլն։ Տեղեկությունն այս բաժիններում, ինչպես պնդում է ChinaSo-ն, ստեղծվում է երեխայի կամ դեռահասի տարիքի հաշվառմամբ։ Հավելվածը հասանելի է անվճար բեռնման համար։