Ես ցանկանում բարձրաձայն եւ հստակ ասել, որ Խորհրդային Միության փլուզումը դրական երոեւույթ էր Վրաստանի, Լեհաստանի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների համար: Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է Բաթումիիում ընթացող «Արժեքավոր գործընկերության 10 տարի. անցած ճանապարհը եւ հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովին, որը նվիրված է Արեւելյան գործընկերության 10-ամյակին, փոխանցում է վրացական Առաջին ալիքը:

Դոնալդ Տուսկը նշել է, որ այս տարի նշվում է նաեւ Եվրամիության ընդլայնման 15-րդ տարին, ինչը մեծ արդյունքների է հանգեցրել:

«Ինձ համար մեծ պատիվ է այս համաժողովին մասնակցելը արտասովոր քաղաք Բաթումիում, որտեղ մենք նշում ենք Արեւելյան գործընկերության 10-ամյակը: Սա կարեւոր է նաեւ այն իմաստով, որ կարեւոր միջոցառումներ են նշվում նաեւ Եվրոպայի պատմության մեջ: 2019 թվականին մենք նշում ենք Եվրամիության ընդլայնման 15-րդ տարին, որը մեծ արդյունքներ է բերել իմ երկրին՝ Լեհաստանին: Նույն տարում մենք նշում ենք խորհրդային գերիշխանության տապալումը, որը սկսվեց Թբիլիսիում եւ այլ քաղաքներում ցույցերով: Նույն տարվա աշնանը Լեհաստանում անցկացվեցին ազատ ընտրություններ եւ այլն: Դուք հիշում եք, երբ 2005 թվականին Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Խորհրդային Միության փլուզումը այն դարաշրջանի մեծագույն սխալն էր: Ես ցանկանում եմ հստակ ասել, որ Խորհրդային Միության փլուզումը դրական երեւույթ էր Վրաստանի, Լեհաստանի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների համար, վստահ եմ՝ նույնիսկ նաեւ բուն Ռուսաստանի համար: Դա անչափ խորհրդանշական ժամանակ էր, որպեսզի քննարկենք, թե ինչպիսի ճանապարհ ենք անցել վերջին 10 տարում եւ ինչպես շարունակենք ընթանալ»,- հայտարարել է Տուսկը: