Ճանապարհային երթեւեկությունն անվտանգ դարձնելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում երկու առաջարկով հանդես եկավ:

«Շատ եմ լսում, որ պատրադիր դարձնենք գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը բոլոր մեքենաների վրա՝ հաշվի առնելով, որ մեքենաների մեծ մասը գազով է երթեւեկում եւ դրանով էր պայմանավորված Զոդի կամրջի վրա վթարի զոհերի մեծ թիվը:

Առաջարկում եմ նաեւ Վրաստան երթեւեկող մեքենաներին սահմանային անցակետեր մտնելուց առաջ բոլորին անխտիր ստուգել գերբեռնվածության առումով: Դա թույլ կտա խուսափել շատ զոհերից»,-ասաց նա:

Իր հերթին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ժամանակն է, որ ԱՊՊԱ-ի եւ տեխզննման գործընթացները սինխրոնիզացնեն. «Դա ամենաարդյունավետ լուծումը կլինի, որ այն մեքենան, որ չունի նորմալ վիճակ, ապահովագրություն չստանա»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկը դուր եկավ. «Հետաքրքիր առաջարկ է, այսինքն ապահովագրական ընկերությունը տեսնի, թե ինչ մեքենայի համար է ինքը պատասխանատվություն ստանձնում: Նա առաջարկեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին ԿԲ-ի հետ քննարկել այդ հարցը»:

Սուրեն Պապիկյանը նկատեց, որ պետք է հասկանալ, թե արդյոք այդ գործառույթը ապահովագրական ընկերությունների վրա դնելով նոր, այդ թվում կոռուպցիոն ռիսկեր չենք առաջացնում. «Մեխանիզմը պետք է հստակ լինի»:

Վիօճակագրության կոմիտեի սղղեկավար Ստեփան Մնացականյանն էր նշեց, որ օրինակ, Հելսինկիում զարգացած տրանսպորտի համակարգ է ներդրվել, որն էապես թեթեւացրել է ծանրաբեռնվածությունը եւ անգամ շահավետ չի խոշոր քաղաքներում փոքր մեքենաներ օգտագործելը, անգամ շահավետ չի, որ պաշտոնյաները ծառայողական մեքենաներ ունենան: