Ամերիկացին Infiniti G35-ով մեծ արագությամբ բախվել է քարնեգի կակտուսին։ Այդ բույսը, որը հայտնի է նաեւ սագուարո անունով, կարող է հասնել 15 մետր երկարության եւ կշռել մի քանի տոննա, տեղեկացնում է Motor-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 10-ի առավոտյան Տուսոն քաղաքում (Արիզոնա)։ Մանրամասները շատ չեն. ճապոնական մեքենայի ղեկին գտնված տղամարդը, հավանաբար գինովցած լինելով, խախտել է երթեւեկության մի քանի շարքն ու դուրս եկել սահմանազատող գիծ, ինչից հետո բախվել է կակտուսին։ Հարվածից բույսը կոտրվել է հիմքից եւ տառացիորեն ներխուժել մեքենայի մեջ՝ դիմապակին կոտրելով։

Դեպքերի երջանիկ բերումով վարորդը թեթեւ վնասվածքներ է ստացել։

Դեպքի վայր եկած բժիշկները նրան առաջին օգնություն են ցուցաբերել, ինչից հետո հանձնել են ոստիկանությանը։  Նրանք իրենց հերթին կալանել են տղամարդուն եւ հասցրել բաժանմունք՝ հետագա քննության համար։