Հուլիսի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Նյու Յորք նահանգի կոնգրեսական Էնթոնի Բրինդիզիի հետ: Դեսպանը կոնգրեսականին շնորհավորեց ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վարուժան Ներսեսյանը կոնգրեսական Բրինդիզին տեղեկացրեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, այդ ուղղությամբ արձանագրված արդյունքների, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շուրջ վերջին զարգացումների մասին:

Զրուցակիցներն անդրադարձան միջխորհրդարանական կապերի խթանման կարևորությանը` ընդգծելով հայ համայնքի դերակատարումն այդ հարցում: