Հուլիսի 8-ին, ժամը 18.30-ին, Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Ամիրյան փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: Նույն օրը, ժամը 18-ին, թիվ 22 երթուղու միկրոավտոբուսի սրահում նա գաղտնի հափշտակել է մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է ընդհանուր 83 հազար դրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ սակայն իր կամքից անկախ հանգամանքներում արաքն ավարտին չի հասցրել. նրան բռնել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները:

Դրամապանակը վերադարձվել է տուժողին:

Կինը հրաժարվել է հաղորդում տալուց:

Նախապատրաստվում են նյութեր: