Հուլիսի 10-ին անհայտ անձը մայրաքաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի նրբանցքում քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել էր 66-ամյա մի կնոջ ոսկյա շղթան:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շենգավիթի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկությունները համայնքային ոստիկանների հետ համատեղ իրացնելով, հուլիսի 11-ին, ժամը 01.30-ին, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: