Հուլիսի 10-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ Աբովյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկում քաղաքացիների միջեւ խնդիր է ծագել՝ կեղծ փողի հետ կապված:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 15.40-ին մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ հաղորդում է տվել, որ ժամուկես առաջ Հանրապետության հրապարակում իր վարած «Ռենոյի» ուղեւորը խաբեությամբ վճարել է ռուսական հինգհազարանոց կեղծ ռուբլի:

Բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզել են, որ տաքսիստին կեղծ թղթադրամը տվել է Կապանի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ: ժամը 16-ին Թումանյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկից նա բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են: