Չինաստանում հայտարարել են, որ սուր առեւտրային խնդիրները, որոնք խոչընդոտում են ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, հնարավոր է լուծել, հաղորդում է AFP-ը:

«Չինաստանի հիմնական խնդիրները պետք է պատշաճ կերպով լուծվեն, եւ մենք կարծում ենք, որ երկու կողմերը կարող են հոգ տանել միմյանց շահերի համար: Մենք կարող ենք գտնել այդ խնդիրների լուծումը»,- հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը:

Պեկինն ԱՄՆ-ին կոչ է արել նաեւ անհապաղ չեղարկել չինական Huawei տեխնոհսկայի դեմ պատժամիջոցները, որը դեռեւս գտնվում է ԱՄՆ սեւ ցուցակում: