Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է երկրի արեւմտյան Քերմանշախ նահանգում ահաբեկչական խմբի ոչնչացման մասին, որն աջակցություն էր ստանում օտարերկրացիների կողմից:

Ինչպես հայտնում է Tasnim-ը, ահաբեկչական խումբը մտադիր էր հատել երկրի արեւմտյան սահմանն ու հարձակումներ իրականցնել:

Հատուկ գործողությունների ընթացքում ահաբեկիչների մոտից զգալի քանակությամբ զենք, զինամթերք եւ կապի միջոցներ են առգրավվել:

Ավելի վաղ ԻՀՊԿ ուժերը սպանել էին ահաբեկչական խմբի բոլոր անդամներին, որոնք մտադիր էին հատել Իրանի հյուսիսարեւմտյան սահմանն ու տեղափոխել իրենց համախոհներին: