ԵՄ-ը մտադիր է վերանայել փողերի լվացման առումով ռիսկ ներկայացնող երկրների «սեւ ցուցակը»: Այդ կապակցությամբ Սաուդյան Արաբիան կարող է հայտնվել «մոխրագույն ցուցակում»:

Փետրվարին Եվրահանձնաժողովը Էր Ռիյադը ներառել էր «սեւ ցուցակում»՝ ահաբեկչության ֆինանսավորման եւ փողերի լվացման նկատմամբ թույլ վերահսկողության պատճառով ԵՄ-ին սպառնալիք ներկայացնելու համար:

Վախենալով այդ ցուցակի տնտեսական հետեւանքներից՝ եվրոպական կառավարությունները՝ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանիսայի գլխավորությամբ, հայտարարել են, որ Եվրահանձնաժողովը Էր Ռիյադին եւ մյուս պետություններին հնարավորություն է տվել հարցը լուծելու համար:

Այժմ ԵՄ-ն մտադիր է վերանայել ցուցակը: