Թուրքիան մտադիր է սեփական կրիպտոարժույթը ստեղծել, հաղորդում է Ahval-ը՝ հղում անելով CoinDesk-ին:

Zero Hedge-ի  հետազոտության համաձայն՝ թուրքերի հետաքրքրությունը դեպի կրիպտոարժույթն աճում է այն բանից հետո, երբ թուրքական լիրան սկսեց անկում ապրել:

Աղբյուրը նշում է, որ Անկարան մտադիր է բլոկչեյնի հիմքվ սեփական թվային արժույթը ստեղծել: Կառավարությունը կխրախուսի այդ համակարգը:

Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից բլոկչեյնի հիմքով արժույթ մշակելու մասին նորությունները հայտնվել են մի քանի օր անց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքից ազատեց ԿԲ նախագահ Մուրաթ Չեթնիքայային: