Ամերիկացի դատախազները ցանկանում են, որ «Էլ Չապո»  կեղծանվամբ մեքսիկացի նարկոբարոն Ջոակին Գուզմանը կյանքի մնացած մասը բատնում անցկացնի, հաղորդում է Reuters-ը:

Դատախազներն ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Բրայան Կոգանին խնդրել են նրա ցմահ ժամկետին եւս 30 տարի ավելացնել: Մեղադրողները նաեւ հայտնել են, որ Գուզմանը՝ լինելով «Սինալոա» թմրակարտելի առաջնորդ, մեծ թվով մարդկանց սպանության մասնակից է:

Նրանք նաեւ հայտնել են, որ նարկոբարոնը մեծացրել է Մեքսիկայում իշխանությունը՝ սպանությունների եւ մրցակից կարտելների դեմ պատերազմների միջոցով: Նարկոբարոնը երկու անգամ փախուստի է դիմել բանտերից: Նրան բռնել են 2016 թվականի հունվարին եւ մեկ տարի անց արտահանձնել Միացյալ Նահանգներին:

Դատական գործընթացը տեւել է 11 շաբաթ եւ ներառել ավելի քան 50 վկաների մեղադրանքներ: