Փհենյանը դժգոհ է ամերիկյան F-35 կործանիչներ գնելու Սեուլի որոշումից: Փհենյանում նշում են, ինչը Փհենյանին կստիպի «հատուկ զենք» մշակել եւ փորձարկել՝ նոր զենքի ոչնչացման համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ներին:

«Հիմքեր չկան կասկածելու, որ F-35 կործանիչների մատակարարումն ուղղված է տարածաշրջանում հարեւան երկրների նկատմամբ ռազմական գերակայությանն ու հատկապես Կորեական թերակղզում արտակարգ իրավիճակին ժամանակ ներխուժման համար «դարպասներ» բացելուն: Մենք այլ ընտրություն չունենք՝ բացի Հարավային Կորեայի մահաբեր զենքի ոչնչացման համար հատուկ զենք ստեղծելն ու փորձարկելը»,- ասվում է հայտարարության մեջ:    

Նշենք, որ Հարավային Կորեան մարտին ստացել էր F-35 առաջին երկու ինքնաթիռները, մինչ տարեվերջ եւս մատկարարումներ են ակնկալվում: Որոշվել է գնել ընդհանուր առմամբ 40 ժամանակակից  ինքնաթիռ, որոնցից վերջինը կմատակարավի 2021 թվականին: