Իսրայելական Check Point Research ընկերությունը վիրուս է հայտնաբերել, որը քողարկվում է WhatsApp հավելվածի տակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընկերության կայքում ասվում է, որ խոսքը «Գործակալ Սմիթ» ծրագրի մասին է: Այն վարակում է սմարթֆոնը՝ օգտագործելով Android օպերացիոն համակարգի խոցելիությունը:

Վնասակար սոֆթը հայտնվում է սարքում, երբ ֆոտոխմբագրիչ կամ խաղ եք ներբեռնում, ապա այն քողարկվում է WhatsApp հավելվածի տակ: Դրանից հետո գովազդ է հայտնվում:

Ընկերության տվյալների համաձայն՝ վիրուսից տուժել է ողջ աշխարհում ավելի քան 25 մլն օգտատեր, այդ թվում՝ Ռուսաստանում: Ամենից շատ վարկավել են սարքել Հնդկաստանում՝ մոտ 15 մլն նման դեպք է գրանցվել:

Նշվում է, որ վիրուսը սկզբնապես տարածվում է 9apps ռեսուրսի միջոցով, որը պատկանում է չինական Alibaba ընկերությանը, սակայն փորձագետները նման վիրուս են հայտնաբերել նաեւ Google Store-ում: Վերջինն արդեն ջնջվել է Google Store-ից: