Մանհեթենի արվեստի գործերի նախկին վաճառականը, որին իշխանություններն աշխարհի խոշոր մաքսանենգներից մեկն են համարում, կարողացել է գողացված հազարավոր արտեֆակտներ վաճառելով ավելի քան 145 մլն դոլար վաստակել, հաղորդում է NYT-ը:
70-ամյա Կապուրն այժմ գտնվում է Հնդկաստանում բանտում:
Մինչ այդ նրան հարգում էին Նյու Յորքի նկարիչների շրջանում, սակայն ձերբակալությունից հետո պաշտոնյաները նրան անվանել են «աշխարհի ամենաբեղմնավոր մաքսանենգը»:
Պաշտոնական անձանց խոսքով՝ գողացված իրերը, որոնք մոտ 36 մլն դոլար արժեն, դեռեւս չեն հայտնաբերվել: Նրանք ենթադրում են, որ Կապուրը կարող էր դրանք թաքցնել մինչ ձերբակալությունը: