Աֆղանստանից ԱՄՆ զորքերի վաղաժամ դուրսբերումը ռազմավարական սխալ կլինի: Այս մասին զինված ուժերի հարցով Սենատի լսումների ժամանակ հայտարարել է շտաբերի պետերի միավորված կոմիտեի ղեկավարի թեկնածու, գեներալ Մարկ Միլլին, հաղորդում է Reuters-ը:

«Հավատում եմ, որ պատերազմը վերջին հաշվով կդադարեցվի՝ թալիբների հետ բանակցություններից հետո: Այդ պայմաններում կա որոշակի առաջընթաց»,- ասել է նա:

Պաշտոնական անձանց պնդմամբ՝ ԱՄՆ-ն եւ թալիբները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը, ինչպես ակնկալվում է, կկնքվի զորքերի դուրսբերման մասին ԱՄՆ խոստման դեպքում: