Ալաբամայում ձերբակալել են տղամարդու, որը մարդ է առեւանգել եւ սոցցանցերում զոհի մասնակությամբ տեսանյութ հրապարակել:

Ինչպես հայտնում է AP-ը, տեսանյութում երեւում է, թե ինչպես է առեւանգողը զոհին կապում աթոռին: Հենց դրա շնորհիվ ոստիկաններին հաջողվել է նրա հետքի վրա դուրս գալ:

Առեւանգողը 30-ամյա Կենդրիկ Օմար Հիլլն է:

Նա թաքնվել է դեպքի վայրից, սակայն ավելի ուշ նրան ձերբակալել են: 31-ամյա զոհին հիվանդանոց են տեղափոխել:

Առեւանգման պատճառը հայտնի չէ: