ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Հեռախոսազրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կողմերը քննարկել են Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակի կարգավորումն ու երկու կողմերի անձանց վերադարձի ուղղությամբ համատեղ աշխատանքը: Պայմանավորվել են փորձագետների մակարդակով շարունակել աշխատանքները: Ինչպես նաեւ կողմերը քննարկել են նորմանդական ձեւաչափով շփումների շարունակման հնարավորությունը»,- հայտնել է Պեսկովը: