Վաշինգտոնը Վենեսուելայի ռազմական հետախուզության դեմ պատժամիջոցներ է սահմանել, հաղորդում է Reuters-ըԼ

Ռազմական հետախուզությունը մեղադրվում է ռազմածովային նավատորմի կապիտանի մահվան մեջ:

Պատժամիջոցներն ուղղված են ռազմական կոնտրհետախուզության գլխավոր վարչոթյան դեմ: Գործակալությունը ձերբակալել էր կապիտան Ռաֆայել Ակոստին՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի սպանության նպատակով դավադրության կասկածանքով:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Ակոստիի «քաղաքականապես մոտիվացված ձերբակալությունն ու ողբերգական մահն անհիմն էին ու անթույլատրելի»:

Մադուրոն պնդում է, որ ԱՄՆ-ը ձգտում է փոխարինել իրեն մարիոնետային կառավարության ղեկավար Խուան Գուայդոյի հետ երկրի դեմ տնտեսական պատերազմի պայմաններում: