Հուլիսի 11-ին հրազենային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված պացիենտի մոտ կատարվել է բարդ վիրահատություն՝ կրծքավանդակի եւ որովայնի խոռոչի հատվածում։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ից։

Վիրահատությունից անմիջապես հետո քաղաքացին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ հետվիրահատական բուժումը ապահովելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի մոտակայքում կրակոցներ են հնչել։ «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը հրազենային մի քանի վնասվածքներով տեղափոխվել է Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։