Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Խաչատուրյան քույրերի հոր դեմ, որի գործողություններում   խոշտանգման, սեռական բնույթի բռնի գործողությունների եւ սեռական բնույթի գործողությունների պարտադրանքի նշաններ կան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:

«Քննությունը նշել է Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ իր դուստրերի դեմ հանցագործությունների իրականացման փաստով նյութերը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ քննության վարկածով՝ Խաչատուրյանի գործողությունները պետք է դասակարգել ՌԴ ՔՕ 117, 132, 133 հոդվածներով (խոշտանգում, սեռական բնույթի բռնի գործողություններ եւ սեռական բնույթի գործողությունների պարտադրանք):

Իրավիճակի հարցով գործակալությունը դեռեւս պաշտոնական մեկնաբանություն չի ստացել: