ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները քննարկում են Պարսից ծոցի միջով լցանավերի ուղեկցման ծրագրերը: Այս մասին Սենատի լսումների ժամանակ հայտարարել է շտաբերի պետերի միավորված կոմիտեի ղեկավարի թեկնածու, գեներալ Մարկ Միլլին, հաղորդում է AFP-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը վճռորոշ դեր է խաղում Պարսից ծոցում նավավարության ազատության ապահովման հարցում:

Գեներալը նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է կոալիցիա ստեղծել՝ «կոմերցիոն տեղափոխումների ուղեկցման ապահովման համար»: