ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է բիթքոյնը, Facebook-ի առաջարկած Libra կրիպտոարժույթը եւ այլ թվային արժույթներ՝ պահանջելով, որպեսզի ընկերությունները ենթարկվեն ամերիկյան եւ գլոբալ կանոններին, եթե ցանկանում են «բանկ դառնալ»։

«Եթե Facebook-ը եւ այլ ընկերություններ ցանկանում են բանկ դառնալ, նրանք պետք է մշակեն նոր բանկային խարտիա եւ ենթարկվեն բոլոր բանկային կանոններին, ինչպես եւ մյուս բանկերը, թե՛ ազգային, թե՛ միջազգային»,- գրել է Թրամփը Թվիթերում։