Վատիկանի գերեզմանոցում թույլ են տվել բացել երկու գերեզման պարզելու՝ արդյոք այդտեղ էին թաքցրել աղջկա մարմինը, որն անհետացել էր 1983 թվականին: Սակայն պատմությունն ավելի բարդ էր, քանի որ գերեզմաններում ոչինչ չկար, անգամ երկու արքայադստրերի մնացորդները, որոնք հուղարկավորվել էին այդտեղ 19-րդ դարում, հաղորդում է  Euronews.-ը:

Փորձագետները փնտրում էին գործակատարի դուստր Էմանուելա Օրլանդիի մասունքները Վատիկանում: Աղջիկը չէր վերադարձել տուն Հռոմում երաժշտության դասից հետո: Նրա գաղտնի անհետացումը քննարկվում էր իտալական ԶԼՄ-ներում տարիներ շարունակ:

2019 թվականին գարնանը Օրլանդի ընտանիքն ստացել էր անանուն նամակ, որում հաղորդվում էր, որ աղջկա մնացորդները պետք է փնտրել Վատիկանի գերեզմանատանը:

Առավոտյան աղոթքից հետո երկու դամբարանատեղիները բացել էին Օրլանդի ընտանիքի եւ այնտեղ ավելի վաղ թաղված արքայադստրերի ժառանգների ներկայությամբ, սակայն փորձագետները չէին հայտնաբերել մարդկային մնացորդներ: 1983 թվականին Հռոմի ոստիկանությունը չէր բացառում հավանականությունը, որ Էմանուելա Օրլանդիին առեւանգել էին եւ սպանել, կամ նա կարող էր դառնալ մադկանց առեւտրով զբաղվող մարդկանց զոհը: