Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 11-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55-ին, մարվել՝ 16:09-ին:

Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: