Հոնկոնգում PwC միջազգային քոնսալթինգային ընկերության ասիական կրիպտոտեխնոլոգիաների ֆինանսական տեխնոլոգիաների մասնագետ Հենրի Արսլանյանը հանդես կգա որպես մոդերատոր Երեւանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսում (WCIT 2019)։

«Այս տարվա հոկտեմբերին ես ուրախ կլինեմ ուղեւորվել Երեւան, Հայաստան, որպեսզի լինեմ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի մոդերատորը համաշխարհային մակարդակի հետաքրքիր բանավեճի ընթացքում կրիպտոարժույթի, բլոքչեյնի եւ ապակենտրոնացման ուժի մասին»,- գրել է Արսլանյանը LinkedIn-ում։ Արսլանյանը Հոնկոնգում FinTech ասոցիացիայի նախագահն է եւ Հոնկոնգի համալսարանի արտահաստիքային պրոֆեսոր։