Աֆղանստանի Նանգարհար նահանգում հարսանիքի ժամանակ ինքնապայթեցում է կատարել 13-ամյա մահապարտ ահաբեկիչը՝ սպանելով 5 մարդու եւ վիրավորելով 11-ին, փոխանցում է AP-ն:

Ոստիկանության ներկայացուցիչ Ֆայզ Մոհամմադ Բաբարհիլը հայտնել է, որ տղան իրեն պայթեցրել է ուրբաթ առավոտյան հարսանիքի ժամանակ, որը կազմակերպել էր կառավարամետ ոստիկանության հրամանատար Մալիք Թոորը: Թոորը զոհվել է: Պաշտոնյաների կարծիքով՝ ահաբեկչի հնարավոր թիրախում հենց նա էր: