Չինաստանի մաքսակետն առգրավել է տասից ավելի հսկայական մրջյուններին եւ 10 մրջնի ձու, որոնք Ավստրալիայից ուղարկված ծանրոցում էին:

Սինհուայի հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ մրջյուններին պետք է պահեին որպես էկզոտիկ ընտանի կենդանիների, սակայն իշխանությունները համարել են, որ դրանք ագրեսիվ տեսակ են, որոնք կարող են սպառնալ երկրի տնտեսական բալանսին: Մրջյունների այդ տեսակը տարածված է միայն Ավստրալիայում:

Մաքսատան ներկայացուցիչն ասել է, որ հսկայական մրջյունները կարող են արագորեն բազմանալ: Դրանք, հավանաբար, կներխուժեին տեղական մրջյունների բնական միջավայր, կխախտեին էկոլոգիական հավասարակշռությունը եւ վտանգ կներկայացնեին մարդկանց առողջության համար:

Հետաքննությունը ցույց է տվել, որ ծանրոցի հասցեատերը ձեռք էր բերել մրջյուններին արտասահմանում եւ մտադիր էր պահել դրանց որպես ոչ ավանդական ընտանի կենդանիների:

Չինաստանն արգելում է կենդանի միջատների ներկրումն առանց պաշտոնական թույլտվության: