Հուլիսի 11-12-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երեւան քաղաքում մոտ՝ 500 քմ, 700 քմ, 10 հա, 1500 քմ, 500 քմ, 7000 քմ, 1000 քմ, 3000 քմ, 2 հա, 1 հա, 1 հա, 200 քմ, 2000 քմ, 2000 քմ, 200 քմ խոտածածկույթ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 8000 քմ, 800 քմ բուսածածկույթ, Բյուրեղավան քաղաքում՝ 500 քմ, Եղվարդ քաղաքում` 1000 քմ, Պտղնի գյուղում՝ 5000 քմ, Զովունի գյուղում՝ մոտ 1 հա, Նոր Գեղի գյուղում՝ մոտ 5000 քմ, 1000 քմ, Ողջաբերդ գյուղում՝ 60 հա բուսածածկույթ, Գետամեջ գյուղում՝ 3 հա, Քանաքեռավան գյուղում՝ 50 հա,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 300 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 800 քմ, Փոքր Վեդի գյուղում՝ 2500 քմ, Արբաթ գյուղում՝ 5 հա, 700 քմ, Հայանիստ գյուղում՝ 4500 քմ,

Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղում՝ մոտ 1000 քմ, Արեւաշատ գյուղում՝ 3 հա,

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ 20 հակ անասնակեր,

Արագյուղ-Զորավան ավտոճանապարհին՝ 4 հա, Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ մոտ 1 հա, Աշտարակ-Մուղնի ավտոճանապարհին՝ 1000 քմ:

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել եւ մարել են հրդեհները: