Ակադեմիայի էկոկենտրոնի գիտնականների հետազոտությունների արդյունքում կառուցած այս դիագրամմայում պարզ երեւում է, թե ինչպես է 2002 թվականից հետո Սեւանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց նվազել ջրում քլորոֆիլ a-ի պարունակությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է տեղադրել Հայկական բնապահպանական ճակատը:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«2011-20012թթ այն հասել է նվազագույն ցուցանիշների, իսկ դրանից հետո լճի մակարդակի բարձրացման կասեցման հետ միասին նորից սկսել է աճել եւ 2018-2019թթ նկատվել է կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ։

Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ լճի մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի եւ պետք է իրականացվի ցանկացած գնով։ Այս մասին նշված է նաեւ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի դեռ 2009 թվականի հետազոտության մեջ․ «Լճային էկոհամակարգի վերակառուցումը ղեկավարող միակ ռադիկալ միջոցառումը լճի մակարդակի արհեստական բարձրացումն է Բալթիկ ծովի մակարդակից մինչեւ 1903.5 մ բարձրությունը»։