Տեխասի բնակչին, որն անհետ կորել էր մի քանի ամիս առաջ, կերել էին ոսկորներով հանդերձ իր սեփական շները, որոնց նա պահում էր տան մեջ: Բավականին ագրեսիվ կենդանիները չէին թողնում իրավապահներին դեպի ներս, հաղորդում է Americaru-ն:

Դատաբժշկական փորձագետներն ասում են, որ ԴՆԹ-ի փորձաքննությունը ցույց է տվել, որ շների կղանքում հայտնաբերվել են նրանց տիրոջ՝ 57-ամյա Ֆրեդի Մաքի ոսկորների մասունքները, որն անհետ կորել էր: Խառը ցեղատեսակի 18 շներն, ըստ ամենայնի, կերել էին Մաքի ամբողջ մարմինը, նրա հագուստն ու մազերը՝ չթողնելով ոչինչ: «Մենք նմանատիպ ոչինչ չէինք տեսել: Շները կրծել էին ամեն ինչ՝ մինչեւ վերջին ոսկորն ու կերել դրանք: Շները կերել էին նաեւ մարդու վրա եղած ամեն ինչը»,-ասել են ոստիկանները:

Մաքն ուներ առողջական լուրջ խնդիրներ, եւ պարզ չէ՝ սպանել են արդյոք շներն իրենց տիրոջը, թե պարզապես կերել տղամարդու մարմինը նրա մահից հետո: