Երեւանում, հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։10-ի սահմաններում «ՎԱԶ 2121» մակնիշի 01 DR 050 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում բախվել է իր առջեւով ընթացող տրոլեյբուսին, այնուհետեւ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել հաստաբուն ծառին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։