Չնայած «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները ժամանակ առ ժամանակ քննադատության են «արժանացել» այս կամ այն հարցով նախկինում արտահայտած իրենց կարծիքների եւ դիրքորոշումների համար, մեզ համար դա չափազանց կարեւոր արժեք ունի: Հուլիսի 12-ին ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Այսպես, նրա խոսքով, եթե ներքին ժողովրդավարություն չկա, ապա չափազանց դժվար կլինի խոսել ժողովրդավարության արտաքին դրսեւորման մասին: «Անհրաժեշտ է ընդգծել խորհրդարանական դիվանագիտության շրջանակում անցկացվող աշխատանքը, եւ ես չեմ կարող շրջանցել մեր ընդհանուր ջանքերը, որոնք խորհրդարանական ընդդիմության մեր գործընկերների հետ համատեղ են ներդրվել: Կարեւոր է նաեւ նշել այն, որ «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունն օգտվել է իրեն տրամադրված մոնիթորինգի մեխանիզմներից»,- նշեց Մակունցը՝ հավելելով, որ կառավարության ներկայացուցիչների եւ առանձին պաշտոնյաների հետ հանդիպումները դրա վառ ապացույցն են:

Իշխող դաշինքի ղեկավարը հավաստիացրեց, որ այդ հանդիպումները չեն եղել ուղղակի դեկլարատիվ՝ միաժամանակ շեշտելով, որ իրենք իսկապես աշխատել են ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության իրենց գործընկերների հետ: