Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ հուլիսի 10–ին ժամը 23։30–ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը Շենգավիթ վաչական շրջանից կտրած–ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 37–ամյա մի տղամարդու։ Վերջինս հիվանդանոցում  հայտնել է, որ  իրեն դանակահարել է կինը։

 Ահազանգից երկու ժամ անց 43–ամյա կինն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ բացատրություն տվել։

 Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։