Հինգ մարդ վիրավորվել է իսպանական հյուսիսային Պամպլոնա քաղաքի Սան Ֆերմին փառատոնի ժամանակ ցլերի վազքարշավի վեցերորդ օրը, տեղեկացնում է Reuters-ը։

Հուլիսի 7-14-ը տեղի ունեցող փառատոնի շրջանակում ամեն առավոտ հազարավոր մարդիկ անցնում են միջնադարյան քաղաքի փողոցներով, որպեսզի մասնակցեն ցլերի հետ վազքարշավի բազմադարյա ավանդույթին։

Նեղ փողոցներով 875 մետրանոց մրցավազքում վեց հատուկ աճեցված ագրեսիվ ցլեր վեց ավելի խոշոր, բայց հնազանդ ցլերի գլխավորությամբ սլանում են դեպի քաղաքի ցլերի կենտրոն, իսկ վազորդները փորձում են խուսափել ցլերի կոտոշներից։

Ուրբաթօրյա մրցարշավը տեւել է 2 րոպե 18 վայրկյան։