ԱԷՄԳ-ն հաստատել է Թեհրանի հայտարարությունն այն մասին, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին՝ հաստատելով այն փաստը, որ միջուկային զենքը Իրանի պաշտպանական հայեցակարգի մասը չէ:

«Ռազմավարական անվտանգությամբ եւ քաղաքակիթ պատմությամբ երկիրը միջուկային զենքի կարիք չունի»,- Press TV-ի փոխանցմամբ ասել է նա: «Իսլամական հանրապետությունը երբեք չի ձգտել միջուկային զենք ստանալ եւ երբեք չի ձգտի»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները երբեք չի կարողանա Իրանի դեմ գլոբալ ճակատ ձեւավորել՝ կեղծ պնդելով, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է միջուկային զենք մշակել: «Ամերիկան փորձում է կոալիցիա ձեւավորել երկրի դեմ եւ Թեհրանի վրա ճնշում գործադրել, բայց այդ փորձերը զուր են»,- ասել է նա:

Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անկեղծ է, ապա նա ԱԷՄԳ-ի հայտարարությունը լսելուց հետո պետք է հանի Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները, նշել է նա:

Պաշտոնյան հայտարարել է, որ Իրանի միջուկային գործունեության բոլոր ասպեկտները ներառված էին Թեհրանի միջուկային գործարքի մեջ: «Այն, ինչ Իրանն ուզում է, հիմնված է ԳՀՀԾ-ում իր իրավունքների վրա»,- հայտարարել է Քամալվանդին: