Ալբանիայի ափերի մերձակայքում հայտնաբերվել են շուրջ 2500 տարեկան ամֆորաներ, ինչի արդյունքում հնագետները ենթադրել են, որ այնտեղ կարող էր լինել խորտակված նավ:

RPM ծովային հիմնադրամի Hercules հետազոտական նավը հայտնաբերել էր 22 ամֆորա Հոնիական ծովի հատակին՝ Քարաբուրուն թերակղզու տարածքում:

Հնագետ Մատեուշ Փոլակովսկին ասել է, որ այդ տեսակի ամֆորաները թվագրվում են մ.թ.ա. 7-5 դարերին:

Ալբանիան փորձում է պաշտպանել եւ շահույթ ստանալ իր հարուստ ստորջրյա ժառանգության հաշվին: