Ոստիկանության աշխաըակիցները քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի դիմացից բերման ենթարկեցին Երեւանի ավագանու նախկին անդամ («Երկիր ծիրանի» խմբակցություն) Սոնա Աղեկյանին եւ եւս մեկ քաղաքացու, որոնք Էրեբունի վարչական շրջանից իրենց հետ աղբ էին բերել եւ փորձում էին այն դնել քաղաքապետարաանի շենքի մոտ:

Սոնա Աղեկյանը քաղաքապետ։ Հայկ մարությանի նկարով եւ մի փոքր աղբով փուչիկ օդ արձակեց՝ նշելով. «Բաց թողեցինք աղբով փուչիկները քաղաքապետի նկարով: Ուղարկեցինք Հայկ Մարությանին, որպեսզի նա հասկանա, որ լինելով համայն հայության մայրաքաղաքի քաղաքապետը, պարտավոր է ապահովել քաղաքի մաքրությունը: Նորից բերել ենք Էրեբունի վարչական շրջանից աղբի տոպրակները, աղբի դույլերը եւ հանձնում ենք քաղաքապետին, որ նա հասկանա, որ պետք է մաքրի քաղաքը»:

Այդ պահին ոստիկաններ մոտեցան Աղեկյանին: Նրանք թույլ չտվեցին աղբը թափել քաղաքապետարանի դիմաց: Ոստիկանության աշխատակիցը Սոնա Աղեկյանին հորդորեց աղթը թափել աղբամանում, ու երբ վերջինս չկատարեց պահանջը, նրանք բերման ենթարկեցին՝ նշելով, որ նա չի կատարում ոստիկանի օրինական պահանջը: