ԱՄՆ-ը չպետք է ռիսկի դիմի Թայվանի հարցում, հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Յին Թայվանին սպառազինում վաճառելու վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրերի կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ոչ մի արտասահմանյան ուժ չի կարող կանգնեցնել Չինաստանի վերամիավորման գործընթացը, եւ նրանք չպետք է փորձեն միջամտելու փորձ կատարել: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին ամբողջովին գիտակցել թայվանյան հարցի լրջությունը եւ ռիսկի չդիմել Թայվանի հարցում»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաստատել է Թայվանի հայցը շուրջ 2.2 դոլար արժողությամբ ռազմատեխնիկա ձեռքբերելու համար: Գործարքը նախատեսում է M1A2T Abrams 108 տանկերի, 250 Stinger  զենիթահրթիռային համալիրների եւ ավելի քան 1500 հակատանկային հրթիռների մատակարարում: Վարչությունում շեշտել են, որ այդ տեխնիկայի վաճառքը չի փոխի ռազմական բալանսը տարածաշրջանում: