Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչներից մեկը բակում կանեփ է աճեցնում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկությունների հիման վրա հուլիսի 11-ին ոստիկանները զննություն կատարեցին բակում՝ հայտնաբերելով կանեփի բույսի 10-ից ավելի տնկի, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։

Տանտիրոջ հայտնածով՝ բույսերն իրենն են, մշակել է իր օգտագործման համար։ Նշանակվել է դաքիմիական փորձաքննություն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։