DD Classics ընկերությունը վաճառում է յուրահատուկ Ferrari Enzo-ն, որը տարբերվում է այլ ավտոմեքենաների մեծամասնությունից թափքի հատուկ գույնով՝ Giallo Modena: Այս պահին հայտնի չէ, թե քանի մեքենա է ստացել այդ գույնը, սակայն դրանք միանշանակ ավելի քիչ են, քան կարմիրը, գրում է 32cars.ru պորտալը:

Ավտոմեքենայի նկարագրության մեջ ասվում է, որ այն ունեցել է միայն մեկ սեփականատեր եւ շահագործվել Մոնակոյում: Ferrari Enzo-ի վազքը 12 303 կմ է: Սպորտքարն ունի անհատական ընտրված ճամպրուկների հավաքածու, ինչպես նաեւ սեփականատիրոջ եզակի գրքույկ, կաշվե դրամապանակ, սպասարկման գործարանային գրքույկ եւ սերտիֆիկատ, որոնք տրամադրվել էին իտալական մակնիշի գործարանի կողմից:

Enzo-ի սրահը կաշվեպատ է, կաշին՝ դեղին եւ սեւ: Նշենք, որ թողարկվել էր Enzo-ի ընդամենը 399 նմուշ: