Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով տուժած 14-ամյա երեխան գիտակցության է եկել: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխային, որին ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բրիգադը՝ բաժնի վարիչ Աննա Չոբանյանի գլխավորությամբ բարեհաջող տեղափոխել էին Երեւան, ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ:

Հանվել է նաեւ արհեստական շնչառության սարքը, երեխան սկսել է շնչել ինքնուրյուն: Հաջորդ շաբաթ եթե վիճակը կայուն լինի` կվիրահատվի: Կյանքին սպառնացող վտանգը գնալով փոքրանում է»,–հայտնում է նա:

Նշենք, որ նա Վրաստանում մնացած վերջին տուժածն էր, մինչև այժմ նույն վթարից 4 տուժած տեղափոխվել է Հայաստան։

Նրանցից երկուսը բուժում է ստանում «Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոնում, երկուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում։

Հիշենենք, որ վթարի հետևանքով մահացել էր երեք մարդ՝ մեկ կին և երկու երեխա։