Մեր գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախեւառաջ մեր հայրենակիցների շահերով եւ այստեղ որեւէ կաշկանդվածություն չպետք է լինի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք քաղաքական կամք Իրանից ավելի էժան գազ գնելու եւ ռուսականից որոշ չափով հրաժարվելու առումով:

«Ինչ վերաբերում է տեխնիկական ու գնային բաղադրիչներին, իհարկե, պետք է դա բանակցվի: Գազից հրաժարվելը կամ չհրաժարվելը հարց է, որը պայմանավորված է տեխնիկական հնարավորություններով, գնով ու դիվերսիֆիկացիայով: Այդ երեք բաղադրիչի համադրությամբ պետք է որոշումները կայացվեն»,-ասաց նա: