ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկում չի եղել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ԿԲ նախագահ դառնալու վերաբերյալ։

«Ինձ հետ նման քննարկում չի եղել: Ես իմ ապագա ցանկությունների մասին ձեզ նախօրոք կհաղորդեմ»,-այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մհեր Գրիգորյանը:

Հարցին, թե հաճախ է նշվում, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բազմաթիվ «ամուր թելերով» է կապված, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Անլուրջ խոսակցություն է։ Ես որեւէ մեկի հետ որեւէ այդպիսի  թելերով կապված չեմ»։