Անգամ այսօր Հայաստանում կան լուրջ խնդիրներ Ադրբեջանից հայ փախստականների արժանի կենսամակարդակի ապահովման հարցում։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում հուլիսի 12-ին ընթացող «Փախստականների եւ ապաստան խնդրող քաղաքացիների խնդիրները եւ հնարավոր լուծումները» կոնֆերանսում ասաց «Իմ քայլը» կառավարող դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Նա նշել է, որ անձամբ է դարձել վկան այն բանի, թե ինչ անտանելի կենցաղային պայմաններում են ստիպված ապրել Ադրբեջանից հայ փախստականները։ Նրա խոսքով՝ այդ բոլոր խնդիրները պետք է լուծել համատեղ, տարբեր պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների գործուն մասնակցությամբ։ Խորհրդարանականը համոզված է, որ առաջին հերթին անհրաժեշտ է լուծել փախստականների կենցաղային եւ սոցիալական պայմանների հետ կապված խնդիրները։