Թաիլանդում տղամարդը մահապատժի է դատապարտվել հանրահայտ հանգստյան գոտում գերմանացի կին զբոսաշրջիկին բռնաբարելու եւ սպանելու համար: Չոնբուրիի դատարանը դատապարտել է Ռոնաքորն Ռոմրուենին մահապատժի սպանության մեջ նրա խոստովանությունից հետո, հաղորդում է AP-ը:

Դատարանը մեղավոր է ճանաչել նրան բռնաբարության, սպանության, մարմինը թաքցնելու եւ մեթամֆետամինի ազդեցության ներքո մոտոցիկլետը վարելու համար: Դատարանը վճռել է, որ Ռոնաքորնը բռնաբարել էր իր 27-ամյա զոհին, այնուհետեւ սպանել նրան՝ քարով հարվածելով կնոջ գլխին: