Հուլիսի 10-ին, ժամը 01.30-ի, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով Աբովյան քաղաքի Սեւանի փողոցից բերման են ենթարկել Նոր Խարբերդի 23-ամյա մի բնակչի՝ իր վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով հանդերձ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ոստիկաններին է ներկայացրել ավտոմեքենայի տարբեր տեղերում պահած՝ շուրջ 110 գրամ ընդանուր քաշով, կանեփանման զանգվածով 3 փաթեթ: Երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ կանեփը քաղել է Աբովյան-Ջրաբեր ճանապարհից եւ մի մասը չորացրել է ավտոմեքենայի շարժիչի ջերմությամբ՝ անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածը վերցվել, փաթեթավորվել եւ կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:

Նախապատրաստվում են նյութեր: