Հուլիսի 11-ին, ժամը 23-ին, մի ճանապարհային ոստիկան զեկուցագիր է ներկայացրել, որ հատուկ պահպանվող տարածք տեղափոխվող վթարված «Ռենոյի» սրահի խցիկը բացվել է, ու խցիկում տեսել է ատրճանակ եւ մետաղյա գնդիկներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խումբը մեքենայի զննությամբ հայտնաբերել է գազային թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված յոթ փամփուշտով եւ մետաղյա 44 գնդիկ:

Ատրճանակի օդաճնշիչ համակարգը բացակայում է:

Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: