Օրենքի խստությունը չի երաշխավորում խնդրի լուծումը։ Այս մասին հուլիսի 12-ին e-request միասնական համակարգի կիրառման արդյունավետության քննարկման շրջանակում ասաց Հայաստանի արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։

Անդրադառնալով ԶԼՄ-ներին ուղարկված հարցումներին՝ նա նշեց, որ ԶԼՄ-ները, անշուշտ, մեր գլխավոր գործընկերներն են հասարակությանն անհրաժեշտ տեղեկատվությունը հասցնելու առումով։  «Սակայն մենք չենք կարող աշխատել ավելի արագ, քան դա անում ենք հիմա, իսկ հարցման վերաբերյալ խախտումների հանդեպ պատժամիջոցների ավելացումը կարող է հանգեցնել դատաիրավական համակարգի բեռնվածությանը եւ դրա արդյունավետության նվազման»,- ավելացրել է փոխնախարարը։

Աննա Վարդապետյանը նշել է, որ քաղաքացիները պետք է խուսափեն հարցումների լատինատառ առաքումից, որպեսզի այդ հարցումը չմերժվի, մասնավորապես, դա վերաբերում է էլեկտրոնային հարցումներին։